Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է փակել պարտքը


Գազակոմպրեսորային կայան Ուկրաինայում
Գազակոմպրեսորային կայան Ուկրաինայում
Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է վճարել գազի դիմաց պարտքը: Ըստ «Գազպրոմ»-ի` Ուկրաինան չի վճարել ավելի քան 880 միլիոն դոլար օգոստոսին ստացած գազի համար:

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, որ «Գազպրոմ»-ի ցուցաբերած ճկունությունը Ուկրաինայի ունեցած պարտքերի հանդեպ անսահման չէ, և եկել է ժամանակը պարտքերը փակելու:

Իսկ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ուկրաինային գազի վաճառքի գործընթացում մտցվի կանխավճարի սկզբունքը, եթե ուկրաինական պարտքի հարցը չլուծվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG