Երկուշաբթի երեկոյան Միխեիլ Սաակաշվիլին վերջին անգամ դիմեց իր հայրենակիցներին Հավլաբարում գտնվող նախագահական նստավայրից:
Հրաժեշտի այս ուղերձում պաշտոնից հեռացող նախագահը կոչ արեց Վրաստանի քաղաքացիներին մի պահ վերհիշել` ինչ վիճակում էր երկիրը «Վարդերի հեղափոխությունից» առաջ և ինչ պետություն է ինքը թողնում Վրաստանի չորրորդ նախագահին:
«2004-ին, երբ ես մուտք գործեցի նախորդ նախագահի աշխատասենյակ, առաջինը, ինչ աչք զարնեց, ջրով լի տակառն էր: Պարզվեց, որ նույնիսկ երկրի նախագահի նստավայրում ջրամատակարարման ընդհատումներ են լինում: Կար նաև մի դիզելային գեներատոր, որովհետև հաճախ նաև լույսն էր անջատվում: Դրան էլ գումարած՝ նախագահի աշխատասենյակում մի կատու էր ապրում, որին պահում էին նախագահականում վխտացող առնետներին ու մկներին որսալու համար: Իսկ այժմ` մեկ տասնամյակ անց, մեր կառավարության անդամներն ու նախագահը միանգամայն այլ աշխատասենյակներից բոլորովին այլ պետություն են ղեկավարում», - հայտարարում էր Սաակաշվիլին:
Պաշտոնից հեռացող նախագահի խոսքով, չնայած դժվարություններին ու սխալներին՝ իրեն հաջողվեց անել ամենակարևորը` կանխել Վրաստանի որպես պետության կործանումը:
«Շատերն այն սերունդը, որի ներկայացուցիչն եմ ես, անվանում են կորուսյալ: Ես և իմ մյուս սերնդակիցները` մենք բոլորս կրում ենք քաղաքացիական պատերազմի, փոխադարձ զզվանքի և անհանդուրժողականության խարանը: Եկել էր մի պահ, երբ աշխարհին Դավիթ Շինարար, Թամար թագուհի և Իլյա Ճավճավաձե պարգևած ազգը բռնել էր ինքնաոչնչացման ուղին: Դա մի ահավոր ժամանակաշրջան էր, երբ հարևանը կարող էր սպանել հարևանին` ազգային պատկանելության համար, բարեկամը կարող էր թալանել բարեկամին՝ միայն այն պատճառով, որ նա ավելի լավ աշխատանք էր գտել: Սա մի ժամանակաշրջան էր, երբ մարդու հետ կարող էին հաշվեհարդար տեսնել միայն այն պատճառով, որ նա այլ հայացքներ, հագուստ կամ սանրվածք ունի», - հայտարարում էր Սաակաշվիլին՝ պնդելով, որ երկրում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները հնարավոր դարձան Վրաստանի քաղաքացիների ցուցաբերած կամքի շնորհիվ: «Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում ձեզ` թույլ չտաք, որ Վրաստանի քաղաքացին կրկին խաղալիք դառնա այս կամ այն ղեկավարի կամ միլիարդատիրոջ ձեռքում», - ասաց նա:
Վրաց և օտարերկրացի վերլուծաբաններից շատերի կարծիքով, սակայն, Սաակաշվիլիի ամենամեծ ձեռքբերումը ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության հնարավորություն ստեղծելն էր: Սա է պատճառը, որ կիրակի օրը կայացած վրացական ընտրություններն արժանացան միջազգային հանրության բարձր գնահատականին:
Այսպես, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Յեն Փսաքին երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում հայտարարեց․ - «Ընտրությունները հստակորեն արտահայտում են վրաց ժողովրդի կամքը: Մենք համամիտ ենք միջազգային դիտորդական առաքելությունների այն գնահատականին, որ ընտրությունները թափանցիկ էին և լավ կազմակերպված: Դրանք անցել են փոխադարձ հանդուժողականության և կառուցողական մթնոլորտում»:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նկատեց, սակայն, որ կիրակնօրյա ընտրությունների ժամանակ արձանագրված գլխավոր թերությունը «տեղական մակարդակում իրականացված քաղաքական ճնշումներն էին»: