Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնել է Հարավային Կորեա` մասնակցելու հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը Բուսան քաղաքում կայանալիք Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ համագումարին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ հայրապետական շքախմբի և Ամենայն Հայոց կաթողիկոսության պատվիրակության կազմում են Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (ԱՄՆ Արևելյան թեմ), Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Ավստրալիայի Հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի միաբան Բագրատ վարդապետ Պուրճեկյանը, Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանը, «Հայաստանյան Կլոր Սեղան» միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը և այլք:
«Կյանքի Աստված, առաջնորդի´ր մեզ դեպի խաղաղություն և արդարություն» խորագիրը կրող համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Բուսանի ցուցահանդեսների սրահում, որտեղ համաժողովի 4 հազար մասնակիցներին իր պատգամը կհղի Ամենայն Հայոց կաթողիկոսը: Համաժողովին մասնակցելու են 150 երկրների շուրջ 360 եկեղեցիների ներկայացուցիչներ, եկեղեցու պետեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական գործիչներ:
Համաժողովի ընթացքում Վեհափառը առանձին հանդիպումներ կունենա տարբեր եկեղեցիների առաջնորդների և ԵՀԽ-ի պաշտոնյաների հետ: