Եվրամիության ֆինանսավորմամբ (1.4 մլն եվրո) հերթական բարեփոխումն է իրականացվում Հայաստանի արդարադատության ոլորտում՝ էլեկտրոնային համակարգի է անցնում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգը:
Ծրագիրն առաջինը գործարկվեց Գյումրիում, և այդ առիթով Գյումրի էր այցելել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա հավաստիացմամբ՝ ընտրական ցուցակների անճշտություններն այսուհետ կբացառվեն:
«Այլևս այս ծրագրի գործարկման պարագայում ընտրողների ցուցակում որևէ մահացած ուղղակի հնարավոր չէ, որ լինի: Բացառվում է դա: Որևէ մարդ, որ մահացած կլինի և ինչ֊որ տեղից նպաստ կստանա, դրա հնարավորությունը ևս բացառվում է: Կոռուպցիոն ռիսկերը այս ոլորտում հասցվելու են զրոյի», - լրագրողներին ասաց նախարարը:
Հարց հնչեց դատավորների կողմից խիստ քննադատության ենթարկված նոր Դատական օրենսգրքում առաջարկված փոփոխությունների վերաբերյալ:
Արդարադատության նախարարն արձագանքեց․ - «Իհարկե, պետք է լինի քննադատություն, պետք է լինեն առաջարկություններ: Իհարկե, մարդիկ, եթե ինչ-որ այլ կանոնակարգումներ ես բերում, որ իրենց համար բարդություններ է ստեղծում, պետք է լինեն դժգոհություններ: Շատ նորմալ եմ դրանք համարում: Սա մեր գործունեության արդյունքն է նաև, որ նախագիծ վիճակում ենք այդ բոլորը իրենց ուղարկել և պատրաստ ենք իրենց հետ քննարկելու։ Երբեք չեմ ասել, որ ես բացարձակ ճշմարտություններ եմ ասում և ինչ որ ասել եմ, հենց այդպես էլ լինելու է: Եվ հակառակն էլ չպետք է լինի․ ինչ որ դատավորներն են ասում կամ ինձ քննադատողները, իրենք են ճիշտ ասում: Ճշմարտությունը երևի դրա արանքում է գտնվում: Պատրաստ եմ իրենց լսելու, քննարկելու»:
Նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ մտահոգություններ էր հնչեցրել նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ նաև տեղեկացնելով ու զգուշացնելով Ազգային ժողովի պատգամավորներին, որ այդ օրինագծով, ըստ էության, ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անձեռնամխելիությունը:
«Օմբուդսմենը մրցավար չէ, որ ինչ-որ մեկին դեղին քարտ ցույց տա կամ զգուշացում անի», - այս առիթով ասաց Հրայր Թովմասյանը: - «Օմբուդսմենն ընդամենը իր կարծիքն է հայտնել, որը, կրկնում եմ, բացարձակ կամ գերագույն ճշմարտություն չէ: Պատրաստ եմ լսելու: Այս բոլոր խոսակցությունները չէին լինի, եթե Արդարադատության նախարարությունը առանց որևէ հրապարակելու, որևէ մեկին ուղարկելու, ուղարկեր Կառավարություն: Ինչո՞ւ եք իրար խառնվել, նորմալ պրոցես է․ եթե նման իրավիճակների չենք բախվել, դա վատ է: Բայց այն, որ նախարարն ու օմբուդսմենը կարող են տարբեր կարծիք ունենալ․․․ նորմալ պրոցես է»:
Հիմնականում Եվրախորհրդի և Եվրամիության աջակցությամբ իրականացվող բարեփոխումները դատաիրավական ոլորտում նախարարին հիմք են տալիս հանդես գալ հետևյալ հայտարարությամբ․ - «Ես ձեզ պաշտոնապես հավաստիացնում են՝ երկու-երեք տարի հետո այն օդը, որը դուք շնչում եք, դրանում արդարության մասնաբաժինը մեծանալու է»: