Մատչելիության հղումներ

Հայաստանի փոխվարչապետը մեկնել է Ստրասբուրգ


Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյան, արխիվ
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյան, արխիվ
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր մեկնել է Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Կոնգրեսի լիագումար նիստում Գևորգյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության անունից հանդես կգա ելույթով:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայանության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նախատեսվում են նաև փոխվարչապետի երկկողմ հանդիպումները Եվրախորհրդի ղեկավարության, Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի զեկուցողների, ինչպես նաև Եվրախորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG