Պաշտոնական Մոսկվան շնորհավորել է վրաց ժողովրդին երեկ կայացած ընտրություննների առթիվ: Նման հայտարարությամբ է այսօր Դոնի Ռոստովում հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ Վրաստանում կայացած ընտրությունները ազատ էին և արդար, և որևէ մեկը չի վիճարկում դրանց արդյունքները: Մենք շնորհավորում ենք Վրաստանի ժողովրդին ընտրությունների առթիվ», - նշել է Լավրովը:
Խոսելով վրաց - ռուսական հարաբերությունների հեռանկարների մասին՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է․ - «Մենք չէ, որ խզել ենք երկկողմ հարաբերությունները, ուստի սպասենք նորընտիր իշխանությունների քայլերին: Գնդակը պաշտոնական Թբիլիսիի դաշտում է»: