Այսօր Կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը ընտրեց նոր նախագահ. 43 ձայնով միության նախագահ դարձավ Արամ Սաթյանը:
Միության նախագահի մյուս թեկնածուն՝ կոմպոզիտորների միությունը վերջին 22 տարիներին ղեկավարած Ռոբերտ Ամիրխանյանը ստացավ 41 ձայն, 2 ձայն էլ ճանաչվեց անվավեր:
Այսօր էլ, ինչպես երեկ Կոմպոզիտորների միության համագումարի ժամանակ, մթնոլորտը լարված էր: Կոմպոզիտորները հավաքվել էին առավոտից. վիճում էին, ելույթներ ունենում, անգամ հնչեցնում վիրավորական արտահայտություններ, քննարկվող հարցերի շուրջ միայն օրվա վերջում կարողացան գալ ընդհանուր հայտարարի և ընտրությունը սկսվեց 19.30-ին։
Սաթյանի կողմնակիցների պահանջով քվեները ընտրությունից հետո հաշվեցին դահլիճում՝ բոլորի մասնակիցների ներկայությամբ:
Նանե Սահակյան