Երևանի «Կոնգրես» հյուրանոցում այսօր մեկնարկեց վերականգնված Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության հիմնադիր համագումարը:
Համագումարին ներկա էին շուրջ 200 պատվիրակներ․ վերականգնված կուսակցության անդամներից բացի ներկա էին հյուրեր մի շարք ընդդիմադիր և ոչ իշխանական քաղաքական ուժերից, մասնավորապես՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը: Խորհրդարանական ուժերից հրավիրվել էին ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաև ԲՀԿ խմբակցության կազմի մեջ մտնող ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը:
ՀՀՇ անդամ Ալեքսանդր Արզումանյանը իր ելույթում նշեց որ որոշ՝ ՀՀՇ-ի հետ շատ քիչ կապ ունեցող մարդիկ լուծարեցին այն, մինչդեռ իրենք դա թույլ չեն տա:
Հիշեցնենք, վերջին 5 տարիներին ՀԱԿ դաշինքին մաս կազմած ՀՀՇ կուսակցությունը այս տարվա փետրվարի 23-ի համագումարում վերանվանվեց Հայ ազգային կոնգրես կուսակցության:
Նոր Հայոց համազգային շարժում կուսակցության կազմավորումը, կամ իրենց ձևակերպմամբ` ՀՀՇ-ի վերագրանցման գործընթացը, նախաձեռնել են Հայ ազգային կոնգրեսից տարաձայնությունների պատճառով հեռացած նախկին ՀՀՇ ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովհաննես Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը: