Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Պետդեպը կոչ է արել առայժմ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ չկիրառել


ԱՄՆ -- Պետդեպարտամենտի խոսնակ Զեն Պսակի, Վաշինգտոն, արխիվ
ԱՄՆ -- Պետդեպարտամենտի խոսնակ Զեն Պսակի, Վաշինգտոն, արխիվ
Օբամայի վարչախումբը ամերիկյան օրենսդիրներին կոչ է արել առայժմ ձեռնպահ մնալ Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումից:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հույս է հայտնել, որ եթե Թեհրանի դեմ պատժամիջոցների կիրառումը միառժամանակ հետաձգվի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային բանակցություններում առաջընթաց արձանագրելու հնարավորություն կստեղծվի:

Նոյեմբերի 7-8-ը Ժնևում անցկացվելու են Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային բանակցություններ, որոնց մասնակցելու են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը:

Արևմտյան տերությունները պնդում են, որ Իրանի միջուկային ծրագիրը նպատակաուղղված է զանգվածային ոչնչացման զենք ստեղծելուն, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է մեղադրանքները, պնդելով, որ իր ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG