Մատչելիության հղումներ

Ոստիկանությունում կարգապահական հանձնածողով է ստեղծվել


Հայաստան -- Ոստիկանության կենտրոնակայանը Երևանում, Երևան, արխիվ
Հայաստան -- Ոստիկանության կենտրոնակայանը Երևանում, Երևան, արխիվ
Հոկտեմբերի 25-ին կայացել է ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 1-ին նիստը, որը վարել էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Նիստին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ոստիկանության Շտաբի, Իրավաբանական, Հասարակական կարգի և անվտանգության ապահովման, Ներքին անվտանգության վարչությունների պետերը, հանձնաժողովի կազմում ընդգրկված 5 հասարակական միավորումների ներկայացուցիչներ և ՀՀ կառավարության պետաիրավական վարչության պետը:

Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանձնաժողովի ստեղծումը կարևորվում է որպես հանրային վերահսկողության երաշխիք, ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների քննության մեխանիզմ, որի թափանցիկ և անաչառ գործունեությունը կնպաստի հասարակության և ոստիկանության փոխվստահության ամրապնդմանը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական ուղղությունները, հանձնաժողովի գործառույթներն ու խնդիրները, հետագա աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG