Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մաքսային միության առաջնորդներին խնդրել է Հայաստանին հնարավորություն տալ հնարավորինս շուտ վավերացնել անհրաժեշտ փաստաթղթերը, Մաքսային միությանը միանալու համար: Այս մասին լրագրողներին այսօր ասել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շուվալովը նշել է, որ ի տարբերություն Ղրղըզստանի, որը Մաքսային միությանը անդամակցելու համար որոշակի վերապահումներ խնդրում է, Հայաստանը պատրաստ է ամբողջովին ընդունել բոլոր համաձայնագրերը:
Ռուսաստանի փոխվարչապետը մեջբերել է Սարգսյանի խոսքերը, ով, նրա փոխանցմամբ, ասել է, թե պատրաստ է ամբողջ ծավալով՝ առանց որևէ վերապահումների, առանց որևէ սահմանափակումների, միանալ ամբողջ պայմանագրային-իրավական բազային և պահպանել բոլոր նորմերը:
Այս բոլոր ցանկությունները Սերժ Սարգսյանը շարադրել է երեկ Մինսկում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
Եվ քանի որ Հայաստանը պատրաստ է Մաքսային միությանը անդամակցելու համար ամբողջովին ընդունել բոլոր պայմանները, Ռուսաստանի փոխվարչապետն ասել է, թե աշխատանքային խումբը արդեն այս դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը», այսինքն՝ կոնկրետ ժամանակացույց, թե ինչը երբ պետք է արվի Մաքսային միությանը Հայաստանի միանալու համար:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը անցկացվելու է այս տարվա դեկտեմբերին Մոսկվայում, և այդ նիստին արդեն պետք է ներկայացվի Մաքսային միությանը Հայաստանի միանալու ճանապարհային քարտեզը:
Հայաստանի մերձեցումը Մոսկվայի գլխավորած միություններին այնքան արագ է ընթանում, որ Շուվալովը հարկ է համարել նշել, թե որոշում է ընդունվել, որ աշխատանքային խումբը գործի գա և ժամկետները ընդունի առանց աշխատանքները արագացնելու հատուկ մեխանիզմների, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ինչ-որ մեկը Հայաստանին արհեստականորեն քաշում է դեպի Մաքսային միություն:
Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասել էր, թե սատարում են Հայաստանի ու Ղրղըզստանի մտադրությանը՝ միանալու ինտեգրացիոն ծրագրին: