Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հայցի քննության կապակցությամբ այսօր իր շքախմբով դատարան ներկայացավ հայցվորը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
Այդ պահին կտրուկ ավելացավ դատական կարգադրիչների թիվը, որոնցից յուրաքանչյուրն իրեն պարտավորված էր զգում այնպես կանգնել, որ լրագրողները դժվարություններ ունենան տեսանկարահանել նախկին մարզպետին։
Սուրիկ Խաչատրյանի՝ դատարան գալու առիթը նրա անձնագրի պատճենի և հայցադիմումի մեջ նշված անձնագրի տվյալների անհամապատասխանությունն էր, ուստի վերջինս ներկայացավ դատավորի որոշմամբ։
Խաչատրյանի լիազոր ներկայացուցիչն ասաց, թե հայցադիմումի մեջ նշված Սուրեն Խաչատրյանի փոխարեն պետք է կարդալ Սուրիկ Խաչատրյան։ Անձնագրի տվյալների անհամապատասխանությունը Սուրիկ Խաչատրյանը պարզաբանեց մի քանի ամիս առաջ իր անձնագրի փոփոխությամբ։
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ դատարանը թույլ է տալիս օրենքին հակասող գործունեություն։
«Ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի միջնորդությանը, որ խնդրում է դատարանին հայցադիմում նշված Սուրեն Խաչատրյանի փոխարեն կարդալ և ընդունել Սուրիկ Խաչատրյան, դատարանը նման իրավասություն չունի»,- ասաց փաստաբանը։
Գրավոր փաստաթուղթ ներկայացնելուց հետո Խաչատրյանն իր շքախմբով լքեց դահլիճը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։
Խաչատրյանը Գորիսում իր տան մոտ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանությունից երկու ամիս անց դիմել էր Երևանի Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով Սամվել Հարությունյանից իր օգտին բռնագանձել 1.5 միլիոն դրամ։
Սյունիքի նախկին մարզպետի համար դատական հայց ներկայացնելու հիմք է հանդիսացել Գորիսի նախկին քաղաքապետի՝ իր անձին առնչվող հայտարարությունները, մասնավորապես, «Առավոտ» օրաթերթում Խաչատրյանի՝ 1992 թվականի գործունեության վերաբերյալ վերջերս հրապարակված հոդվածը, որի վերնագիրն է՝ «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա և սպանել չծնված երեխային»։
Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը մեջբերեց մամուլում Սամվել Հարությունյանի հրապարակածը՝ Սուրիկ Խաչատրյանի գործունեության մասին․ ««Սուրիկ խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է Կոռնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, ինչպես գորիսեցիներն էին ասում, Սուրիկ Խաչատրյանի սիրուհի Ա. Մ.- վրա: Պատճառն այն էր, որ Ա. Մ.-ն, Գորիսում տարածված լուրերի համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հայտնել էր, որ իրենից հղի է և երեխայի է սպասում: Սուրիկ Խաչատրյանը կրակում է, և Ա. Մ.-ին մահամերձ տեղափոխում են Սիսիան, այնտեղ վիրահատում և հրաշքով փրկվում է նրա կյանքը, իսկ իր ներսում գտնվող երեխայի կյանքը չի հաջողվում փրկել»։
Մեկ այլ մեջբերում.- «Սուրիկ Խաչատրյանը 1995-ին Գորիսում հրազենային կրակոցով ծանր վիրավորում է երիտասարդ Անուշավան Առուշանյանին։ Դրանից անմիջապես հետո վիրավորված քաղաքացուն տեղափոխում են Գորիսի հիվանդանոց, Սուրիկ Խաչատրյանի բանդայի ներկայացուցիչները մտնում են հիվանդանոց և կրակում են ռենտգենի կաբինետում, և այդ ոճրագործության համար նույնպես նա չի ենթարկվել քրեական պատասխանատվության»:
Ի դեպ, դատական հայցի առիթ հանդիսացած, Սուրիկ Խաչատրյանի անվան հետ կապված երկու դեպքերի կապակցությամբ ժամանակին հարուցվել են քրեական գործեր: Ակնկալվում է, որ այս հայցի քննության ժամանակ դատարանը կանդրադառնա նաև այդ գործերի ճակատագրին:
Դատավորն այսօր կողմերին պարտավորեցրեց հայցի վերաբերյալ ձևակերպել հստակ դիրքորոշում: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 19-ին: