Սաֆար Աբիևի դարաշրջանը ադրբեջանական բանակում մոտեցավ ավարտին: Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ արեց 1995 թվականի հունվարից պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Աբիևին` նրա փոխարեն երկրի ռազմական գերատեսչության ղեկավար նշանակելով ներքին զորքերի հրամանատար Զաքիր Հասանովին:
Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարարը, ինչպես և հայկական ու ադրբեջանական զինվորական վերնախավի ներկայացուցիչների մեծ մասը, խորհրդային ռազմական ավանդույթների կրողն է: Հասանովը, օրինակ, Բաքվի համազորային բարձրագույն ռազմական ուսումնարանում է սովորել նույն այն տարիներին, երբ այդտեղ էր ուսանում նաև Հայաստանի պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանը: Ավելին, արդեն 80-ականների սկզբին Օհանյանն ու Հասանովը ծառայել են Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի Արևմտյան խմբում: Խորհրդային Միության փլուզումը, սակայն, Օհանյանը դիմավորեց Ստեփանակերտում` մասնակցելով Ադրբեջանի դեմ մղվող պատերազմին: Հասանովը նույն այդ ժամանակ Սիբիրում էր` մի քանի տարի շարունակ աշխատելով Ալթայի մարզային զինկոմիսարիատում: Պաշտոնապես հրապարակված կենսագրության համաձայն՝ Հասանովը Ադրբեջան է վերադարձել 1993 թվականին, սակայն ադրբեջանական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հաղորդում Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին նրա մասնակցության մասին: Հայրենիք վերադառնալուց հետո գրեթե 10 տարի շարունակ Հասանովը ծառայում էր սահմանապահ զորքերի կազմում և միայն 2003 թվականի հունվարին է Հեյդար Ալիևի հրամանագրով նշանակվել ներքին զորքերի հրամանտար:
«Հասանովը զգալի դեր խաղաց ներքին զորքերի ստեղծման ու այդ համակարգը բողոքի ակցիաները ճնշելու և անկարգությունները կանխելու գործին ծառայեցնելու համար», - գրում է «Թուրան» գործակալության մեկնաբանը՝ անդրադառնալով կառավարության կազմում տեղի ունեցած կադրային փոփոխությանը:
Դեռ 2003-ին, նախագահական ընտրություններից առաջ ռուսական "Военно-промышленный курьер" պարբերականին տված հարցազրույցում ինքը Հասանովն ասել էր, որ կանի ամեն ինչ Ադրբեջանի տարածքում «գունավոր հեղափոխություն թույլ չտալու համար»: Նույն այդ հարցազրույցում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծմանը՝ Հասանովն ասել էր․ - «Ադրբեջանական կողմի առավելությունն այն է, որ մենք հստակորեն պատկերացնում ենք, թե որտեղ ենք վարելու ռազմական գործողությունները: Պարզ է, որ պատերազմի դեպքում մենք գերադասելու ենք հարձակողական մարտավարությունը: Այդ իսկ պատճառով, մեր գլխավոր հրամանատարի նախաձեռնությամբ Բաքվի մերձակայքում զորավարժությունների համար հատուկ տարածք է հատկացվել, որտեղ բնական պայմանները շատ նման են Ղարաբաղին»:
Ադրբեջանցի փորձագետների շրջանում, սակայն, պաշտպանության նախարարի փոփոխությունը մեծ ոգևորություն կարծես չի առաջացրել: "Кавказский узел" կայքին տված հարցազրույցում բաքվեցի քաղաքագետ Արատսուն Օրուջլուն նշել է. - «Այս նշանակման նպատակը ոչ թե բանակում բարեփոխումներ իրականացնելն է, այլ իշխանության ամրապնդումը: Մի մոռացեք, որ 2003-ին և 2005-ին ներքին զորքերը Զաքիր Հասանովի գլխավորությամբ մասնակցում էին հետընտրական բողոքի ակցիաների ճնշմանն ուղղված դաժան գործողություններին: Ուշագրավ է, որ գեներալ-մայորի,ապա նաև գեներալ-լեյտենանտի կոչումները Հասանովին շնորհվեցին հենց այդ թվականներին»:
Զաքիր Հասանովին պաշտպանության նախարար նշանակելուն զուգահեռ՝ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել նրան գեներալ-գնդապետի կոչում շնորհելու մասին: