Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ղեկավարը հերքել է ֆրանսիական մամուլի հրապարակումներն այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները միլիոնավոր հեռախոսազրույցներ են գաղտնալսել Ֆրանսիայի տարածքում:
Երեքշաբթի երեկոյան Ջեյմս Քլեփերը հայտարարել է, թե Le Monde թերթում վերջին հրապարակումները, որոնք հիմնված էին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից էդուարդ Սնոուդենից ստացված փաստաթղթերի վրա, չեն համապատասխանում իրականությանը:
Le Monde-ի այդ հրապարակումը Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունների վատթարացման պատճառ էր հանդիսացել. Ֆրանսիայի արտգործնախարարությունը բացատրությունների համար հրավիրել էր Միացյալ Նահանգների դեսպանին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: