Հայաստանը շահագրգռված է թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ երեկ ընդունելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը Յուրի Ֆեդոտովի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվության ուղղությամբ, իբր Լեռնային Ղարաբաղը համարվում է թմրամիջոցների տարանցման ուղի: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ մեղադրանքները չունեն որևէ հիմք, և առաջարկել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակին Լեռնային Ղարաբաղում անցկացնել համապատասխան ուսումնասիրություններ, որոնք կփաստեն Ադրբեջանի հերթական ստահոդ քարոզչությունը:
Յուրի Ֆեդոտովի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում ՄԱԿ-ի կարևորագույն և հուսալի գործընկերներից մեկն է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ներկայացրել է հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի հետ առաջիկայում նախատեսվող ծրագրերը: