Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը այսօր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե իր և իր նախորդի գործունեության մեջ հետևողականություն կա և ինքը կշարունակի այն գործերը, ինչ սկսել էր իր նախորդը։
Նիլս Մուիժնիեկսից առաջ այս պաշտոնը զբաղեցնում էր Թոմաս Համերբերգը։ Համերբերգը իր վերջնական զեկույցում քննադատության էր ենթարկել Հայաստանի իշխանություններին 2008 թվականի մարտի 1- դեպքերի չբացահայտելու համար։
«Այս սպանությունների չբացահայտումը լուրջ ձախողում է, դա նշանակում է, որ այդ գործերը չեն բացահայտվել, և կա անպատժելիության խնդիր», - հայտարարել էր Համերբերգը։
«Ազատության» այն հարցին, թե կիսո՞ւմ է արդյոք իր նախորդի այս տեսակետները նոր հանձնակատարը այսպես արձագանքեց.- «Քաջատեղյակ եմ նրա աշխատանքներից։ Ես շարունակում եմ այն, ինչ նա սկսել կամ իրականացրել է։ Ես միանգամայն համաձայն եմ, որ անպատժելիությունը լուրջ խնդիր է, եթե կան մեղավորներ, ապա պարտադիր է, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն։ Սա է իմ համոզմունքը և խոսքն ուղղված բոլոր այն երկրներին, ուր այցելում եմ։ Հասկանում եմ, այստեղ դեռ վերջնական խնդիրը չի լուծվել, քննությունը դեռ շարունակվում է, հետամուտ կլինեմ այս հարցերին, երբ վերադառնամ Հայաստան լիարժեք այցելության ժամանակ»։
Թոմաս Համերբերգը իր զեկույցում 2008 թվականի մարտի 1-2-ին անվտանգության ծառայությունների կողմից ուժի գործադրումը որակել էր «անհամաչափ», իսկ 10 զոհերի մահվան պատճառների բացահայտման ուղղությամբ կատարված քայլերը` «անարդյունավետ»:
«Հայաստանի իշխանությունները պետք է վճռականություն հանդես բերեն այդ իրադարձությունների բացահայտման գործում և պատասխանատվության կանչեն բոլոր մեղավորներին: Տասը զոհերի ընտանիքները պետք է իրենց հարազատների կորստյան համար համարժեք փոխհատուցում ստանան, նրանք պետք է լիարժեքորեն տեղեկացված լինեն տարվող հետաքննության մանրամասներին»,- նշել էր Համերբերգը։
Միևնույն ժամանակ, նախկին հանձնակատարը ողջունել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգը մարտի 1-ի գործի բացահայտման վերաբերյալ և հույս հայտնել, որ դա կվերածվի կոնկրետ քայլերի` մեղավորներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ:
Սարգսյանի հրահանգից անցել է մեկուկես տարի, բայց մարտի 1-ի տասը սպանությունները բացահայտված չեն, գործն, ըստ էության, որևէ դրական արդյունք չի արձանագրել։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր հերթին նշեց, որ մարտի 1-ի դեպքերի բացահայտումը նաև իր օրակարգում է։
«Այդ խնդիրը կա և մենք շարունակելու ենք հետևել, թե ինչ արդյունքներ են գրանցվում, և եթե նույնիսկ արդյունքները չեն բավարարում հասարակությանը կամ պաշտոնյաներին, ինչ բացատրություններ կամ հիմնավորումներ են տրվելու քննության համար պատասխանատու մարմինների կողմից, որպեսզի հասկանալի լինի, թե որտեղ է եղել թերացումը կամ ինչն է եղել չբացահայտման պատճառը»,- ասաց Անդրեասյանը։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մուիժնիեկսը նշեց, որ քանի որ սա իր առաջին պաշտոնական այցն է Հայաստան, առայժմ գնահատականներ, մեկնաբանություններ չի հնչեցնի մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ Հայաստանում։ Նշեց, որ հաջորդ այցից հետո արդեն հանգամանալից կանդրադառնա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, որոնք էլ տեղ կգտնեն նրա զեկույցում։
Հանձնակատարն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի ոստիկանապետի հետ։ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Մուիժնիեկսը հույս է հայտնել, որ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կշարունակվի ու կխորանա:
Հանձնակատարն ու մարդու իրավունքների պաշտպանն այցելել են սիրիահայ փախստականների կացարան, ծանոթացել նրանց պայմաններին ու խնդիրներին։ Սիրիահայերը շեշտել են, որ Հայաստանում իրենց առաջնային խնդիրը աշխատանք գտնելն է։