Մատչելիության հղումներ

Հանդիպել են Ուկրաինայի նախագահը և Լեհաստանի ու Շվեդիայի ԱԳ նախարարները


Այսօր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չծրագրված հանդիպում է ունեցել Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու և Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդթի հետ:

Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` հանդիպումից հետո Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Կիևը մինչև նոյեմբերի 18-ը պետք է լուծի բոլոր խնդիրները, այլապես, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվի:

Հիմնական խնդիրը Ուկրաինայի և Եվրամիության միջև շարունակում է մնալ ազատազրկված Յուլիա Տիմոշենկոն:

Այսօր երկրի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել բանտարկյալների` արտասահմանում բուժում ստանալու հնարավորություններին վերաբերող հերթական օրինագիծը: Տիմոշենկոն հայտարարել է, որ հանուն Ուկրաինայի համաձայն է մասնակի ներման հնարավորությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG