Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և «թմրամիջոցների մաքսանենգությունը»: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում:
Հովհաննես Շողիկյան
Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում:
Հովհաննես Շողիկյան