Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշմամբ դադարեցվել է քաղաքում ամենաեկամտաբերը համարվող թիվ 20 երթուղու շահագործումը, որը, ըստ լուրերի, պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին:
Անցած տարվա հոկտեմբերի 2-ին այս երթուղու սպասարկման մրցույթում հաղթել է «Գյումրուն ամուր հիմք» ընկերությունը (փաստաթղթերում, ի դեպ, չկա Ղուկասյան ազգանունը), և ավելի քան մեկ տարի անց պարզվել է, որ երթուղին անօրինական է շահագործվում:
Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանի փոխանցմամբ, առաջին հայտում երթուղու ամբողջ շարժակազմը` 23 մեքենա, ներկայացված է որպես սեփականություն, հետագայում, սակայն, պարզվել է, որ դրանք վարձակալությամբ շահագործվող մեքենաներ են:
Քաղաքապետարանում նշեցին, որ նման փաստաթղթերով նշված կազմակերպությունն անգամ մրցույթին մասնակցելու իրավունք չուներ, քանի որ, ըստ գործող կարգի, միկրոավտոբուսների առնվազն 70 տոկոսը պետք է լինի երթուղին սպասարկող ընկերության սեփականությունը:
«Փաստորեն դա նշանակում է, որ այդ ծառայությունը իրականացվել է հակաօրինական», - ասաց Գյումրիի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը:
Այդ երթուղին սպասարկող միկրոավտոբուսների վարորդները, մինչդեռ, երեկ փակել էին Երևան - Գյումրի մայրուղին` պահանջելով, որ իրենց «օրվա հացից չզրկեն»:
«Իրար մեջ օրինական թող լուծեն: Արանքը միշտ ժողովուրդն ու բանվո՞րն է մեղավոր», - վրդովված ասաց վարորդներից մեկը:
Թեև թիվ 20 երթուղին այսօր գործում էր, քաղաքապետարանում ասացին, որ դա անօրինական է. - «Հետագա քայլերն արդեն տրանսպորտի տեսչությունն է ձեռնարկելու»:
Հարցին, թե արդյո՞ք այս խնդիրն անձնավորված է, քաղաքապետարանի մամլո խոսնակն արձագանքեց. - «Փաստաթղթերում նման անուն-ազգանունով սեփականատեր չկա: Եվ ես ձեզ խնդրում եմ, այն, ինչ մենք կատարում ենք քաղաքի, համայնքի, համայնքի բնակիչների շահերը պաշտպանելու համար, անձնական շարժաթիռներ դրանցում չփնտրել»:
Արամ Եղոյանը հավելեց, որ մրցույթը շահած ընկերությունը նաև չի կատարել հարկային պարտավորությունները և առայսօր որևէ վճարում քաղաքապետարանին չի կատարել: Մինչդեռ պարտքը արդեն անցնում է 20 միլիոն դրամից: