Մատչելիության հղումներ

Վարդան Մինասյանը նոր ընտրական փուլում չի գլխավորի ազգային հավաքականը


Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան
Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը:

«Ես այսօր հանդիպում եմ ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկել ենք Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ: ՀՖՖ նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, բայց ես հրաժարվել եմ առաջարկից, իհարկե, իմ խորին շնորհակալությունը հայտնելով ՀՖՖ նախագահին վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ կլիներ կրկին ստանձնել ազգային հավաքականի ղեկը, բայց ես այս պահին գերադասում եմ իմ կարիերայի այլ շարունակություն: Կան մի շարք առաջարկներ, մասնավորապես արտերկրից, և ես ուզում եմ քննարկել այդ առաջարկները»,- ասել է Վարդան Մինասյանը:

Մինասյանի պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է հոկտեմբերի 31-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG