Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը և Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը երկուշաբթի օրը Երևանում բացել են «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը:
Խորհրդաժողովը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:
Միջոցառման բացման արարողությանը ներկա էին և ելույթներով են հանդես եկել նաև Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը, Եվրախորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Մայքլ Օ’Բրայենը, ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հավասարության և խտրականության բացառման հանձնաժողովի անդամ Յոնաս Գունարսոնը, Եվրոպայի խորհրդի Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահ Ժան-Մարի Հեյդտը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մոհամեդ Ջավադը։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, ԵԽ-ի հիմնական կառույցների՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի, Գլխավոր քարտուղարության, ինչպես նաև միջազգային հաստատությունների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները:
Երևանյան երկօրյա խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված են Եվրախորհրդի անդամ պետությունների հասարակություններին հուզող այնպիսի հարցեր, ինչպիսին են ռասիզմի և ատելության խոսքի դրսևորումները քաղաքական բանավեճում, քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության դերը այդ երևույթների դեմ պայքարի գործում, կանխարգելող միջոցների արդյունավետ օգտագործումը, ռասայական կարծրատիպերի հաղթահարումը, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումների և ատելության խոսքի տարածման բացառումը և այլն:
«Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաջնայնություններում շեշտադրվել է ռասիզմի, անհանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարը: Այսօրվա մեր խորհրդաժողովի մասնակիցների ներկայացուցչական կազմը ցույց է տալիս, որ այս խնդիրներն արդիական են ոչ միայն Եվրոպայի Խորհրդի տարածքում, այլև՝ դրա սահմաններից դուրս», - խորհրդաժողովի բացման խոսքում ասել է Հայաստանի արտգործնախարարը:
«Ռասիզմի, այլատյացության, անհանդուրժողականության, ծայրահեղականության տարբեր դրսևորումները նոր երևույթներ չեն, սակայն մեր օրերում, երբ փոփոխվել են տարածության ու ժամանակի ընկալումները, երբ երկրները դառնում են ավելի փոխկապակցված, երբ տեղեկատվությունը համացանցի միջոցով ակնթարթային արագությամբ հասանելի է դառնում միլիոնավոր մարդկանց համար, այս երևույթների դեմ պայքարն առավել քան կարևոր է և արդիական», - հայտարարել է Նալբանդյանը:
«Անհանդուրժողականությունը և այլատյացությունը ոտնահարում են մարդկային արժանապատվությունը, հասարակության շրջանում ստեղծում թշնամու կերպար, սերմանում անվստահություն՝ վտանգելով մեր հասարակությունների ներդաշնակությունը: Մեր պատմության դառը փորձից գիտենք, որ այդ երևույթները կարող են հանգեցնել ատելության հողի վրա հանցագործությունների, անգամ մարդկության դեմ ոճիրների», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Նա նշել է, որ երևանյան խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված հարցերը մնում են ոչ միայն այժմէական, այլ նաև լուրջ մարտահրավեր, և շարունակել․ - «Մենք պետք է գործենք համապատասխան հայտնի ասացվածքի. «հանդուրժողականությունը չի նշանակում հանդուրժել անհանդուրժելին»: