Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Պակիստանին մեծ գումար է տրամադրում


Ամերիկայի Միացյալ Նահանգները 1 միլիարդ 600 միլիոն դոլարի օգնություն է փոխանցում Պակիստանին։ Համաձայնությունը ձեռք է բերվել այսօր Վաշինգթոնում, որտեղ պաշտոնական այցով է գտնվում Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը։

Միացյալ նահանգները դարարեցրել էր ռազմական և տնտեսական օգնությունը Պակիստանին այն բանից հետո, երբ ի պատասխան Պակիստանի տարածքում ամերիկյան հատուկ ստորաբաժանումների կողմից Ալ-Ղայդայի առաջնորդ Օսամա Բին Լադենի ոչնչացման, այդ երկրում տեղի են ունեցել հակաամերիկյան ընդվզումներ։

Այսօր Շարիֆին կընդունի ԱՄՆ-ի պետական քարտուղար Ջոն Քերրին, իսկ գալիք չորեքշաբթի օրը Պակիստանի վարչապետին կընդունի նախագահ Բարաք Օբաման։

Ենթադրվում է, որ Պակիստանի և Միացյալ Նահանգների ղեկավարները կքննարկեն Աֆղանստանի կացությանը, ինչպես նաև ահաբեկիչների դեմ պայքարում ամերիկյան անօդաչու հրթիռների կիրառմանը վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG