Մատչելիության հղումներ

Google-ի արժեթղթերի գինը առաջին անգամ անցել է 1000 դոլարից


Ինտերնետային հսկայի՝ Google ընկերության արժեթղթերի գինը շարունակում է բարձրանալ: Ուրբաթ օրը Google-ի արժեթղթերի գինն աճել է շուրջ 13.8 տոկոսով՝ այն վաճառվում էր 1011.41 դոլարով:

Արժեթղթերի գնի նման աճի հիմնական պատճառը ինտերնետային որոնման և գովազդի ոլորտում առաջատար համարվող ընկերության կողմից հրապարակված եկամուտների հայտարարագիրն է՝ այս տարվա երրորդ եռամսյակում ընկերության եկամուտն աճել է 36 տոկոսով:

Google ընկերությունը, որին պատկանում են, մասնավորապես, YouTube.com կայքը և Android օպերացիոն համակարգը, արժեթղթերի շուկայում վերջին հինգ տարիներին մշտապես տպավորիչ ցուցանիշներ է արձանագրում՝ ընկերության արժեթղթերի գինը այս ընթացքում կրկնապատկվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG