ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու, որտեղ պաշտոնատար անձանց հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Նախորդ անգամ Ուորլիքը սեպտեմբերին է այցելել Ադրբեջան։
APA գործակալությունը հայտնում է, որ համանախագահները նոյեմբերի սկզբին կժամանեն տարածաշրջան` նախ Բաքու, ապա Երևան։ Այցի օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու խնդիրն է։ Ենթադրվում է, որ այն կարող է տեղի ունենալ նոյեմբերի վերջին։