25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը դարձել է ռուս - ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառ: Վերջին տարիներին գոնե այդ հարաբերությունները այսքան լարված չեն եղել:
Մոսկվայի հասցեին մեղադրանքներ են հնչում Բաքվից, ընդ որում՝ արդեն պաշտոնական կառույցներից:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական և քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը քննադատել է Ռուսաստանին: Հանցագործության մեջ կասկածվող մի մարդու համար ձերբակալում են մեծ թվով ներգաղթյալների, որոնք այդ հանցագործության հետ որևէ կապ չունեն, ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան՝ ռուսական իրավապահ մարմիններին մեղադրելով ոչ ադեկվատ քայլերի, իսկ ռուսաստանցի լրագրողներին՝ իրավիճակը է՛լ ավելի թեժացնելու մեջ:
«Այս ամենը կարող է բումերանգի պես անդրադառնալ Ռուսաստանի վրա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը նույնպես հանդես է եկել կոշտ հայտարարությամբ: Գերատեսչության խոսնակ Էլման Աբդուլաևը ռուսական կողմին մեղադրել է անմեղության կանխավարկածը խախտելու մեջ: Մինչ այդ կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:
Ավելի վաղ ռուսներին սպառնացել էր «Ղարաբաղի ազատագրման կոմիտե» արմատական կազմակերպությունը: Հայտարարության մեջ ասված է, որ եթե ռուսները վերջ չտան այս հակաադրբեջանական արշավին, կտուժեն Ադրբեջանում ապրող ռուսները:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Արևելյան Բիրյուլևո շրջանում աննախադեպ անկարգությունների առիթ հանդիսացած սպանության համար մեղադրվող 31-ամյա ադրբեջանցի Օրհան Զեյնալովը նախօրեին ետ է կանգնել ավելի վաղ տված ինքնախոստովանական ցուցմունքներից և ասել է, որ անմեղ է: