ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընտրել է Անվտանգության խորհրդի հինգ ոչ մշտական անդամ երկրների: Դրանք են՝ Սաուդյան Արաբիան, Չադը, Նիգերիան, Չիլին ու Լիտվան:
Սակայն Սաուդյան Արաբիան հայտարարել է, թե հրաժարվում է իր տեղից, քանի որ Անվտանգության խորհուրդը չի կարողանում արդյունավետ գործել հակամարտությունները կարգավորելու հարցում։
Սաուդյան Արաբիան Սիրիայի քաղաքացիական պատերազմում ապստամբներին է սատարում։
Առայժմ հայտնի չէ, թե որ երկիրը կլրացնի թափուր տեղը։
Նոր ընտրված երկրները 2014 թվականի հունվարի 1-ից Անվտանգության խորհրդում կփոխարինեն Մարոկոյին, Տոգոյին, Պակիստանին, Գվատեմալային և Ադրբեջանին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի վետոյի իրավունքով օժտված հինգ մշտական անդամ՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև 10 ոչ մշտական անդամ: