Իշխող Հանրապետական կուսակցության այսօր կայացած գործադիր մարմնի նիստը վարել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հիմնականում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր:
Շարմազանովը չհստակեցրեց՝ ի վերջո Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին, թե ոչ:
«Վիլնյուսյան առաջիկա հանդիպման ընթացքում կստորագրվի՞ արդյոք ասոցացման համաձայնագիր, հայտարարություն, թե հռչակագիր հին տեքստով, թե նոր փաստաթղթով՝ չեմ կարող ասել, բայց մեր խորը համոզմունքն է, որ համագործակցությունը կշարունակվի, և դա անհրաժեշտ է թե՛ Եվրոպային, և թե՛ Հայաստանին, իսկ մեր երկխոսության մեխը պետք է լինի խոսքի ազատության և ժողովրդավարության հաստատումը», - նաև ասաց իշխող կուսակցության խոսնակը:
Նաիրա Բուլղադարյան