Մատչելիության հղումներ

ՄՄ-ին միանալու որոշումը նախագահի եղբոր համար անակնկալ չէր


ՄՄ-ին միանալու որոշումը նախագահի եղբոր համար անակնկալ չէր
please wait

No media source currently available

0:00 0:02:16 0:00
Նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանի հավաստմամբ, նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանի ու Եվրամիության միջև «անպայման փաստաթուղթ է ստորագրվելու»:

«Փաստաթուղթը կստորագրվի, կիմանաք՝ ինչ փաստաթուղթ է»,- այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Լևոն Սարգսյանը։

Հայաստանի նախագահի եղբայրն անդրադարձավ հրապարակախոս Զորի Բալայանի սկանդալային բաց նամակին՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Պուտինին: Հիշեցնենք, «Արցախի հերոս» կոչում ունեցող Բալայանը, վկայակոչելով Գյուլիստանի պայմանագիրը, Ռուսաստանի նախագահին փորձել է համոզել, որ Ղարաբաղը Ռուսաստանի մաս է:

«Նման մոտեցումն իհարկե ընդունելի չէ»,- ընդգծեց Լևոն Սարգսյանը.- «Այդ գաղափարը շատ վաղուց կա, դեռևս 80-ական թվականներին՝ Ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանում այդ մասին խոսվում էր։ Ըստ երևույթին դա ավելի շատ պատմական ակնարկ է, քան թե նամակ»։

Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարության մասին նրա եղբայրն ասաց, թե հայտարարությունն իր համար անակնկալ չէր:

«Ոչ, ինձ համար անակնկալ չէր, ես տեղյակ չէի, ուղղակի ես մտածում էի, որ այդպես էլ պետք է լինի, որովհետև մենք չեմ կարծում, որ իրավունք ունենք այդքան հանգիստ, արագ փոխել անվտանգության համակարգ»,- ասաց նա՝
ընդունելի համարելով Մաքսային միությանը միանալու որոշումը։

Լևոն Սարգսյանն անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահին ուղղված Զարուհի Փոստանջյանի հայտնի հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանը վերջերս եղե՞լ է Եվրոպայի կազինոներից մեկում և տանուլ տվե՞լ է 70 միլիոն եվրո: Նախագահը ինչպես հայտնի է, պատասխանել էր, թե երբեք չի եղել Եվրոպայում որևէ կազինոյում և չի խաղում կազինոներում:

«Դա անլուրջ և անդաստիարակ մարդու ասած էր»,- ասաց նախագահի եղբայրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG