Աղքատության նպաստ ստացող Հարություն Քիշմիրյանի հինգ անչափահաս երեխաներն այսօր Վարչական դատարանում էին: Դատարանը սկսեց 50 հազար դրամի տուգանքի պահանջ ներկայացրած ոստիկանության հայցի քննությունն ընդդեմ 51 հազար դրամ աղքատության նպաստ ստացող Հարություն Քիշմիրյանի:
Քիշմիրյանի փաստաբանը դատարանից ժամանակ խնդրեց ոստիկանության հայցի կապակցությամբ գրավոր առարկություններ, նաև՝ հակընդդեմ հայց ներկայացնելու համար: Դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 6-ը: Քիշմիրյանը Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարության դեմ պայքարողներից է:
Ոստիկանության հայցի մեջ նշված է, որ Հարություն Քիշմիրյանը օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում բողոքի ակցիայի մյուս մասնակիցների հետ փակել է երթևեկելի ճանապարհը՝ խոչընդոտելով մեքենաների երթևեկությունը:
Շենգավիթի ոստիկանության իրավախորհրդատուն, «Ազատության» հարցադրումներին ի պատասխան, ասաց, թե որպես հայցի հիմնավորում՝ դատարանին կարող է ներկայացնել ապացույցներ, ճշտող հարցին ի պատասխան վկայակոչեց ոստիկանի զեկուցագիրը ևս:
Քիշմիրյանն «Ազատությանն» ասաց, որ ոստիկանության պահանջն անհիմն է, ասում է՝ ինքը մայթին է եղել, ճանապարհ չի փակել և ոստիկանության պնդումները մտացածին են: Նա պահպանել է տեսանյութերը:
«Ես մեղք չունեմ, ճանապարհ չեմ փակել: Տեսա միլիցեքը անհամաչափ գործողություն էին կատարում, ես իրենց բաժանում էի քաղաքացիներից, առանձնացնում էի․․․ որ աղջկերքի վրա բռնի ուժ էին կիրառում, ես աղջկերքին իրենց ձեռքից ազատում էի»,- ասաց Քիշմիրյանը:
Քիշմիրյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանը պատասխան նամակում գրել է․- «Կոմիտաս 5 հասցեում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ՝ դրսևորելով անհամբերություն և անհանդուրժողականություն և այդ հավաքի ընթացքում խախտել է նաև առանձին մարդկանց իրավունքներն ու ազատությունները»:
Պաշտպանը սեպտեմբերի 25-ի գրությամբ տեղեկացրել էր ոստիկանապետին հասցեագրված իր առաջարկի մասին՝ անցկացնել ծառայողական քննություն և պատժել խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց: Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանների նկատմամբ քրեական գործ հարուցելու՝ Հարություն Քիշմիրյանի և նրա մոր դիմումը մերժել է Հատուկ քննչական ծառայությունը: Մայրը հիմա էլ է պնդում, որ իր և որդու նկատմամբ ուժ է կիրառվել Կոմիտաս 5 հասցեում:
Քիշմիրյանը, հիմա էլ, ունենալով սոցիալական բազում խնդիրներ և չվստահելով դատական համակարգին, իր պնդումներում անսասան է: Նա և մայրը չեն փոշմանել բողոքի ակցիաներին մասնակցելու համար, նույնիսկ եթե դատարանը տուգանելու մասին որոշում կայացնի:
«Ինչի՞ համար փոշմանեմ, իմ քաղաքացիներն են պայքարողները: Քաղաքացին իրավունք ունի իր արդարությունը պահանջելու ամեն կերպ, ամեն տեղ»,- ասաց Քիշմիրյանը:
Հարություն Քիշմիրյանը կնոջ, մոր և 5 անչափահաս երեխայի հետ ապրում է 30 քմ տարածքով մութ, տարրական պայմաններից զուրկ խարխուլ բնակարանում: Ընտանիքի ամենամեծ երեխան 11 տարեկան Ռոզան է, ով բնակարանի և երջանկության մասին է երազում: Ասում է՝ հիմա երջանիկ չէ, քանի որ «անկախ երկրում չի ապրում, խեղճ երկրում է ապրում»:
Շենգավիթի ոստիկանության իրավախորհրդատուին հարցրեցինք՝ ոստիկանությունը հայց ներկայացնելով՝ հաշվի է առել Հարություն Քիշմիրյանին վերագրվող զանցանքի հիմնավորվածությո՞ւնը, թե՞ սոցիալական վիճակը: Իրավախորհրդատուն ասաց, որ ապացույցները կներկայացնի դատարանին, ավելացրեց, թե ոստիկանությունը Քիշմիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով հայց ներկայացնելիս «չպետք է հաշվի առնի նրա սոցիալական վիճակը»:
Եթե դատարանը որոշի տուգանել Քիշմիրյանին, նրա 51 հազար դրամի ամսական եկամտից կմնա ընդամենը հազար դրամ՝ 3 չափահասի և 5 անչափահաս երեխայի համար: