Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանից Եգոր Շչերբակովի սպանության համար ռուսաստանցի իրավապահները կասկածում են ծագումով ադրբեջանցի 31-ամյա Օրհան Զեյնալովին: Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել են ոստիկանության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հավաստիացրել է, որ ենթադրյալ հանցագործը կձերբակալվի մի քանի ժամվա ընթացքում:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հերքել է այսօր ավելի վաղ ռուսաստանյան աղբյուրների տարածած տեղեկատվությունը, թե կասկածյալը արդեն իսկ հետախուզման մեջ է իր հայրենիքում՝ նույնպես սպանության համար:
Եգոր Շչերբակովի սպանությանը հաջորդեցին աննախադեպ զանգվածային անկարգությունները Արևմտյան Բիրյուլևոյում, ձերբակալվեցին հազարից ավելի միգրանտներ: