Մատչելիության հղումներ

Մուղալյանը և մյուսները համաներմամբ ազատ արձակվեցին


Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից համաներման կիրառմամբ ազատ արձակվեցին Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը:

Երեք երիտասարդները, ինչպես նաև նույն գործով մեղադրվող Արթուր Քլյանը, որի նկատմամբ խափանման միջոց կալանքը ավելի վաղ փոխարինվել էր գրավով, մեղավոր ճանաչվեցին խոտի դեզն այրելու փորձի մեջ և դատապարտվեցին, համապատասխանաբար, Մուղալյանը և Փիլոյանը՝ երկու տարի վեց ամսվա, Առաքելյանը և Քլյանը՝ մեկ տարի մեկ ամսվա ազատազրկման: Դատավորը, սակայն, հայտնեց, որ բոլոր չորս ամբաստանյալների նկատմամբ կիրառվում է Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը:

Երիտասարդները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը և պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG