Այս տարվա մայիսի 12-ին Արմավիրում տեղացած կարկուտի հետևանքով տուժած գյուղացիների ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու նպատակով Կառավարությունը անցած երեք ամիսների ընթացքում իրականացրել է մի ծրագիր, որով մարզի 21 համայնքների թվով 475 հողօգտագործողներ կարողացել են մշակել իրենց հողատարածքներն ու այգիները:
Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված ծրագրում ընդգրկվել է ավելի քան 1000 մարդ: Ծրագրի նպատակն է, որպեսզի գյուղացիները իրենց այգիներում ու հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս կարողանան ընդգրկել նաև վարձու աշխատողների, որոնց կվճարի պետությունը: Օրավարձը կազմում է 3020 դրամ: Վճարումը գյուղացուն կատարվում է անկանխիկ:
Ակնալիճ գյուղի հողօգտագործողներից մեկը պատրաստվում է իր խաղողի այգին մշակել Կառավարության իրականացրած ծրագրի հաջորդ փուլով: Արդեն իսկ մտածել է համագյուղացիներից 6 հոգու ընդգրկել իր այգին մշակելու գործում:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե բավարարում են արդյոք Կառավարության տրամադրած միջոցները, նա պատասխանեց․ - «Աղետն այնքան մեծ էր, որ ես չեմ կարծում, որ կարող էր բավականացնել: Բայց իսկապես Կառավարությունը բազմակողմանի աջակցություն ցույց տվեց»:
Այս ակնալիճցու կարծիքը, սակայն, չեն կիսում հարևան Մրգաշատի բնակիչներից ոմանք․ նրանք անգամ ասացին, որ տեղյակ չեն Կառավարության իրականացրած զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրին:
Մրգաշատցի Ատոմի խաղողի այգին ևս տուժել է կարկուտից: «Կառավարությունից 40 հազար դրամ փող են տվել, 10 հազարը հետ են վերցրել․ ասացին մի 120 հոգի մարդ է մնացել, որ ցուցակի մեջ չեն, դրանց օգնելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ այլ գումարներ ինքը չի ստացել, Կառավարության վերոնշյալ ծրագրի մասին էլ որևէ տեղեկություն չունի:
Մրգաշատցիներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իր խաղողի այգին 100 տոկոսով տուժել է կարկուտից, սակայն օգնություն չի ստացել::
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զբաղվածության խթանման ծրագրի վերաբերյալ ասաց․ - «Կարծում եմ, որ զբաղվածության ոլորտում ակտիվ քաղաքականություն վարելը հենց այսպիսի ծրագրերի իրականացումն է առաջին հերթին՝ ի տարբերություն պասսիվ ծրագրերի: Մեր զբաղվածության ոլորտին հատկացվող միջոցների 90 տոկոսը այսօր գնում է նպաստների վճարմանը, ինչը համարում ենք անընդունելի»:
Նախորդ փուլում չօգտագործված միջոցների հաշվին Կառավարությունը պատրաստվում է շարունակել ծրագիրը: Հիշեցնենք, որ մայիսին տեղացած կարկուտի հետևանքով տուժել էին Արմավիրի մարզի 47 համայնքներ, վնասի չափը կազմել էր մոտ 25 միլիարդ դրամ: