Մատչելիության հղումներ

Կառավարության պատվիրակությունը մասնակցել է ԱՄՀ-ի և ՀԲ-ի համաժողովին


Հայաստանի կառավարական պատվիրակությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Վաշինգտոնում, մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին:

Կառավարության տեղեկատվության վարչության փոխամցմամբ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներ՝ Դավիթ Սարգսյանն ու Վահրամ Ավանեսյանը հանդիպումներ են ունեցել ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ղեկավարության հետ, քննարկել առաջիկա տարիներին երկու կառույցների կողմից մեր երկրի հետ իրականացվելիք ծրագրերն ու դրանց ուղղությունները:

Համաշխարհային բանկի ղեկավարների հետ քննարկվել են նաև Հայաստանի զարգացման նոր ռազմավարությունն ու տնտեսության տարբեր հատվածների ուղղությամբ նոր ռեսուրսների ներգրավմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվելիք տեխնիկական աջակցության մանրամասներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG