Երևանի հոբելյանական` 2795-րդ տարեդարձին նվիրված հիմնական տոնական միջոցառումների մեկնարկից առաջ, վաղ առավոտից Երևանի բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցները սովորականից ավելի ջանադրաբար են մաքրվել ու լվացվել ջրցան մեքենաներով, փոխանցում է քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը։
Աշխատանքներում ներգրավվել է ընդհանուր թվով շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկա։ Այնուհետև մայրաքաղաքի կենտրոնական հատվածում տոնականորեն զարդարված ջրցան մեքենաների յուրօրինակ շքերթով, ըստ էության, տրվել է մայրաքաղաքի ծննդյան տոնի «Իմ սրտի ուղեկից» կարգախոսով ընթացող տոնակատարությունների մեկնարկը։
Այսօր մինչև ուշ երեկո մայրաքաղաքի կենտրոնում տեղի կունենան բազմաբնույթ տոնական միջոցառումներ, որոնք կեզրափակվեն Հանրապետության հրապարակում կայանալիք գալա-համերգով և երիտասարդական դիսկոտեկով։