Ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի ընտրական մրցաշարի նախավերջին փուլում Բուլղարիայի ազգային հավաքականի հետ հանդիպման առաջին խաղակեսի վերջին րոպեին Հայաստանի հավաքականը առաջ անցավ հաշվի մեջ։
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընթացող խաղի հաշիվը բացեց Արաս Օզբիլիսը՝ իրացնելով տուգանային հարվածը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում։
Տուգանայինը մրցավարը նշանակեց հենց Օզբիլիսին վայր գցելու համար։ Գրեթե անխուսափելի գոլից փրկվելու համար այդ քայլին դիմած բուլղարացի ֆուտբոլիստը հեռացվեց խաղադաշտից, և երկրորդ խաղակեսը Հայաստանի թիմը կսկսի նաև քանակական առավելությամբ։