Այսօր ժամը 9:22 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արշակունյաց պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ - հունական պետական քոլեջի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչից առաջացել է մոտ 0.5 մետր խորությամբ, 0.4 մետր տրամագծով փոս և վնասվել են քոլեջի ու մոտակա երկու բնակելի շենքի պատուհանները:
Պայթյունից քոլեջի պահակ 62-ամյա Կ. Հ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել «Երևան» բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են քոլեջի և մոտակա բնակելի շենքերի վնասված պատուհանները: