Այս մասին տեղեկացանք նրա փաստաբան Վաղինակ Գևորգյանից, ով մտավախություն ունի համաներման ակտի «ընտրովի» կիրառման առնչությամբ։
Բանն այն է, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով 2011-ի մարտից անազատության մեջ գտնվող Թամամյանի վրա համաներումը տարածվում է, բայց նա հիմա ազատ չի արձակվի և կշարունակի բանտում մնալ ևս 1 տարի երկու ամիս։ Ինչպես մեկնաբանեց փաստաբանը, նրա նկատմամբ տարածվել է համաներման ակտի 8-րդ կետի 5-րդ ենթակետը, որով պատժի չկրած մասը մեկ-քառորդով է կրճատվել:
«Համաներումը, իհարկե չի բավարարի․ 2 տարի 6 ամիս է՝ ազատազրկում է կրում մարդը, նրա պատժաչափը կրճատում են մեկ քառորդով, պետք է շարունակի էլի պատիժ կրել, բայց շատ ավելի ծանր հանցագործություններ կատարած անձինք, որոնք դատապարտվել են 8 տարի, 10 տարի ժամկետով ազատազրկման, ասենք՝ ավազակային հարձակմամբ, ենթադրենք, ու հանկարծ այդ մարդիկ պատժի մեկ-երրորդն են կրել, ազատվել են ու վերադարձել ընտանիքներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենց դժգոհության պատճառը պարզաբանեց Վաղինակ Գևորգյանը,- «Եթե մարդասիրական ակտ է, հետևաբար պետք է ոչ թե ընտրովի լինի, այլ պետք է նաև կարողանա հավասարաչափ բաշխվել»։
Վաղինակ Գևորգյանը նաև համոզված է, որ 4 տարվա ազատազրկումը Թամամյանի համար խիստ պատիժ էր։ Հիշեցնենք, Թամամյանը քրեական հետապնդման է ենթարկվել Արաբկիրում՝ սպանության, իսկ Գավառում` սպանության փորձի գործերի քննության ընթացքում փաստերը խեղաթյուրելու, իրական հանցագործներին դիտավորությամբ «ծանր հանցագործություն կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու» և հանցագործությունների իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք քրեական հետախուզության պետի փաստաբանը սա ծանր հանցագործություն չի համարում, Վաղինակ Գևորգյանը պատասխանեց. - «Այդպիսի մեղադրանք առաջադրվեց, սակայն այդ մեղադրանքը չապացուցվեց, չհիմնավորվեց։ Հովհաննես Թամամյանը, եթե այդ անձանց հետ կապեր ու առնչություն ուներ, երկու հսկա դատավարություններ կատարվեցին նույն այդ անձանց հետ կապված, բայց Հովհաննես Թամամյանին որևէ մեկը որպես վկա չհրավիրեց։ Ավելին, երբ դատավարությունների ժամանակ միջնորդություններ արվեցին, որպեսզի Հովհաննես Թամամյանին բերեն հարցաքննության, նույնիսկ այդ միջնորդությունները մերժվեցին»։
Այնուհանդերձ, Թամամյանը համաձայնել է մեղադրանքի հետ և արագացված դատաքննությամբ դատավարությունն ավարտվել է։
Ըստ փաստաբանի, ազատազրկման այս ժամանակաշրջանում մի քանի անգամ դիմել է վաղաժամկետ ազատ արձակվելու կամ բաց ռեժիմի պայմաններում պատիժը կրելու միջնորդություններով:
«Երկու անգամ դիմել է, երկու անգամ էլ մերժում է ստացել։ Թե ինչո՞ւ՝ պատճառաբանություն չկա»,- ասաց Գևորգյանը։
«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորում նման վերաբերմունքը Հովհաննես Թամամյանի նկատմամբ, «հետապնդո՞ւմ է սա, ո՞վ է ուղղորդում», փաստաբանը պատասխանեց, որ իրենք գործի՝ հատուկ ուղղորդված լինելու կամ նրան դիտավորյալ անազատության մեջ պահելու մասին տեղեկություններ չունեն:
«Այլապես մենք դրա մասին կբարձրաձայնեինք»,- ընդգծեց նա։
Հովհաննես Թամամյանի կալանավորումից 5 ամիս հետո խոշոր չափի յուրացման մեղադրանքով կալանավորված և 6 տարվա ազատազրկման դատապարտված Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը նախօրեին համաներմամբ ազատ արձակվեց:
Մեկ այլ աղմկահարույց գործով՝ Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու մեղադրանքով սեպտեմբերի 23-ին 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանի վրա համաներումն առհասարակ չի տարածվում, ինչպես տեղեկացանք նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից։ Չնայած ողջ դատաքննության ընթացքում այդպես էլ չհիմնավորվեց, թե ինչու պետք է էպոսագետը պատվիրեր այդ սպանությունը, այնուհանդերձ դատարանը նրան երկու տարով ավելի ազատազրկեց, քան մեղադրողն էր պահանջել։
«305 հոդվածի վրա համաներումը չի տարածվում: Ծանր հանցագործություն է, թողնենք, Վարդան Սեդրակյանը դրա հետ կապ ունի, թե չունի, դրա վրա երբեք, նույնիսկ որքան գիտեմ՝ ոչ մի երկրում համաներում չի տարածվում։ Սեդրակյանը փիլիսոփայորեն է վերաբերվում, փորձանքից որևէ մեկը ապահովագրված չէ, այդպես է վերաբերվում», - ասաց փաստաբանը. -«Դժգոհություն ունի պետությունից, բա անհիմն մարտի հինգից մարդը կալանավորված է, առանց ապացույցների։ Դատավճիռը կարդում ենք՝ երեք մեղադրյալների մասով դատարանի պատճառաբանությունը էջուկես է։ Մոտավորապես գրված է՝ «լավ եմ անում»։
Փաստաբանը նախապատրաստում է էպոսագետի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը։
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, հանրապետական Վազգեն Խաչիկյանի նկատմամբ համաներումը կտարածվի, եթե նա փոխհատուցի պետությանը հասցված վնասը։ Խաչիկյանը, հիշեցնենք, մեղադրվում է խարդախության, կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական կեղծիքի մեջ, ինչի հետևանքով, ըստ ոստիկանության, պետությանը պատճառվել է ավելի քան 376 միլիոն դրամի վնաս։ Քրեական օրենսգրքի այս երեք հոդվածների վրա էլ համաներումը տարածվում է, սակայն դեռևս պարզ չէ Վազգեն Խաչիկյանն ու նույն գործով անցնող 12 պաշտոնյաները որքանով կկարողանան վերադարձնել այդ գումարը։ Գործով դեռ դատավճիռ չկա։