Առաջնորդարանի տարածքում փախստականներին սենյակներ են հատկացվել։
Ազգությամբ հայ, Ալ Հասաքեի բնակիչ Հաննա Պաղտոն պատմում է, որ հայերեն լավ չգիտի, սակայն հպարտությամբ է ասում, որ հայ է։ Հաննան ցույց է տալիս վերջերս ստացած հայկական անձնագիրն ու ինչպես բոլոր սիրիահայերը՝ շարունակում, որ եթե այստեղ գործ ունենա, Սիրիա հետ չի վերադառնա։
Եկեղեցու օգնությամբ Հայաստանում գոյատևող սիրիահայերը թուրք-սիրիական սահմանամերձ Ալ Հասաքե եւ Քամիշլի բնակավայրերից են։ - «Հայաստանում Կաթոլիկ եկեղեցին նրանց կշարունակի օգնել այնքան, որքան անհրաժեշտ է», - ասում է եկեղեցու սարկավագ, սիրիահայերի հարցերով պատասխանատու Պիեռ Ասատրյանը։ - «Նա ով ուզում է օգնել, պետք է օգնի: Լինի մեկ տարի․․․ Պլանը եղել է երեք ամսվա համար, հիմա արդեն եղավ 10 ամիս: Փառք Աստծո, որ ամեն ինչ ստանում են, ոչ մի տարբերություն»: