Մատչելիության հղումներ

Քիմիայի Նոբելյան մրցանակը՝ երեք գիտնականների


Ձախից՝ աջ․ Մարտին Քարփլաս, Մայքլ Լևիթ և Արիե Ուորշել
Ձախից՝ աջ․ Մարտին Քարփլաս, Մայքլ Լևիթ և Արիե Ուորշել
Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը այս տարի շնորհվել է երեք գիտնականների՝ քիմիական պրոցեսները հասկանալու և կանխատեսելու համար օգտագործվող համակարգչային մոդելների հիմքը դնելու համար: Այդ մասին այսօր Ստոկհոլմում հայտարարել է Շվեդական թագավորական ակադեմիան:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Մարտին Քարփլասը ԱՄՆ-ի և Ավստրիայի քաղաքացի է, որը գիտական աշխատանքով է զբաղվում Ստրասբուրգի և Հարվարդի համալսարաններում, Մայքլ Լևիթը Մեծ Բրիտանիայի և Իսրայելի քաղաքացի է, որը Սթենֆորդի համալսարանի բժշկագիտության դպրոցի պրոֆեսոր է, Արիե Ուորշելը ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքացի է, որն աշխատում է Լոս Անջելեսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG