Ռուսաստանի նախագահը դեմ է ԱՊՀ-ի երկրների միջև վիզային ռեժիմին: Այս մասին Վլադիմիր Պուտինը խոսել է երեկ՝ Ինդոնեզիայի Բալի կղզում ավարտված Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովից հետո ռուսական լրատվամիջոցների համար տված մամուլի ասուլիսում:
«ԱՊՀ-ի շրջանակներում վիզային ռեժիմը կնշանակի, որ մենք մեզանից վանում ենք նախկին Միության հանրապետություններին, իսկ մեզ պետք է ոչ թե վանել, այլ` հրապուրել, բայց այդ գործընթացը պետք է ավելի քաղաքակիրթ արվի», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ մեկնաբանելով ԱՊՀ-ի երկրներից մեծ թվով միգրանտների խնդիրը Ռուսաստանում:
Պուտինի ասելով՝ աշխատանքները պետք է այնպես տարվեն, որ չգրգռեն տեղացի բնակիչներին, ընդհակառակը՝ դրական վերաբերմունք ցուցաբերվի, հաշվի առնելով, որ Ռուսաստանի աշխատանքային շուկան համալրման կարիք ունի՝ աշխատանքներ, որ տեղացիները չեն կատարում:
«Դրա համար մենք պետք է ավելի ուշադիր ուսումնասիրենք այդ շուկան և ավելի պրոֆեսիոնալ որոշենք, թե աշխատանքի որ տեղերն են կարելի ներգաղթյալների համար, որոնք՝ ոչ», - ասել է Պուտինը՝ նշելով, որ միգրանտները պետք է լավ իմանան ռուսերեն լեզուն, մշակույթը, հարգեն ռուսական օրենսդրությունը:
Ռուսական լրատվամիջոցները հիշեցնում են, որ ավելի վաղ Պուտինը կողմ էր, որպեսզի ԱՊՀ-ի երկրների քաղաքացիները 2015 թվականից Ռուսաստան մուտք գործեն միայն արտասահմանյան անձնագրերով:
Իսկ այս տարվա մարտին «Նովայա Սիլա» կուսակցությունը Ռուսաստանի նախագահի աշխատակազմին էր ներկայացրել 100 հազար ստորագրություններով դիմում՝ առաջարկելով վիզային ռեժիմ սահմանել Կենտրոնական Ասիայի և անդրկովկասյան երկրների հետ:
Ըստ ՄԱԿ-ի վերջերս հրապարակած զեկույցի՝ Ռուսաստանում 11 միլիոն ներգաղթյալ կա, ԱՄՆ-ից հետո սա աշխարհում երկրորդ ցուցանիշն է: Իսկ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով՝ 3 միլիոն 300 հազար ներգաղթյալ ապօրինի է բնակվում երկրում:
Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը համընկել էր նրա Ինդոնեզիա այցին. երկուշաբթի օրը լրացավ Պուտինի 61-ամյակը: Նա լրագրողներին ասել է, թե առանձնապես չի էլ նշել իր տարեդարձը, երկուշաբթի օրը աշխատանքային վերջին հանդիպումը Չինաստանի նախագահի գլխավորած պատվիրակության հետ էր, ու նրանց հետ մի բաժակ օղի է խմել՝ այդքանով նշելով իր ծննդյան օրը, չինական պատվիրակությունն էլ մի մեծ տորթ է բերել: