Լիտվայի կառավարության ներկայացուցիչները միահամուռ պնդում են, որ հաջորդ ամիս Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի որևէ տարբերակի նախաստորագրում չի նախատեսվում, այսինքն նման ակնկալիքներ ունենալ պետք չէ։
Լիտվայի նախագահի, կառավարության և արտգործնախարարության տարբեր պաշտոնյաներ, որոնք խնդրեցին չհրապարակել իրենց անունները, նշում են, որ դա հնարավոր չէ մի քանի պատճառներով։ Նախ և առաջ, ինչպես նրանք են ասում, գագաթնաժողովին մնացել է հաշված շաբաթներ, և քանի հարյուր էջանոց այդ մեծ փաստաթուղթը արմատապես ձևափոխել հնարավոր չէ զուտ ֆիզիկապես։ Բացի այդ Եվրահանձնաժողովի պաշտոնյաները Հայաստանի հետ տեղի ունեցած այդ երկար բանակցային գործընթացի ընթացքում Ասոցացման համաձայնագիրը դիտարկել են որպես մեր ընդհանրություն, և այդ փաստաթղթի որոշ մասեր առանձնացնելու և դրանք ստորագրելու կամ նախաստորագրելու համար իրենց անհրաժեշտ է նոր բանակցային մանդատ ստանալ կամ Եվրահանձնաժողովից կամ ԵՄ անդամ պետություններից։ Լիտվացի պաշտոնյաներն ասում են, որ գործընթացը պետք է սկսել զրոյից և դրա համար անհրաժեշտ են ամիսներ, եթե ոչ տարիներ։
Նրանք նաև նշում են, որ Բրյուսելում եվրոպացի պաշտոնյաները բավական հիասթափված են Հայաստանի՝ վերջին պահին կայացրած անակնկալ որոշմամբ և առանձնապես մեծ ցանկություն չունեն շատ արագ աշխատել, հասցնել, փաստաթուղթը գագաթաժողովից առաջ արմատապես փոփոխել։
Լիտվացի պաշտոնյաների մոտ գերակշռող զգացումը Հայաստանի նկատմամբ ըմբռնումն է և նույնիսկ կարեկցանքը։ Նրանք հասկանում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը այդ որոշումը կայացրել է Ռուսաստանի ճնշման տակ. նշում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս կատարած այցը Բաքու, Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքի հանգամանքը, և այդ ամենը համարում են Հայաստանի վրա ռուսական ճնշման մի մաս։ Այդ պատճառով էլ, նրանք ասում են, որ Հայաստանի այդ քայլին պետք է ըմբռնումով մոտենան։
Այս ֆոնի վրա բավական կոշտ էին մեկ այլ լիտվացի պաշտոնյայի՝ խորհրդարանի փոխխոսնակ Պետրաս Աուշտրևիչուսի գնահատականները։ Վերջինս քննադատեց Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու քայլը, նշեց, որ այն ոչ միայն մեծ անակնկալ էր եվրոպացիների և մասնավորապես իր համար, այլ դա նաև խախտեց եվրոպական երկու սկզբունքները՝ թափանցիկությունը և կանխատեսելիությունը։
«Սա քաղաքականություն իրականացնելու եվրոպական ձև չէ, այսպես քաղաքականություն են իրականացնում Եվրոպայից արևելք ընկած տարածաշրջաններում»,- ասաց Աուշտրևիչուսը։
Նա կարծում է, որ դառնալով Մաքսային միության անդամ՝ Հայաստանը կտրուկ կնվազեցնի եվրաինտեգրման իր հնարավորությունները և այսուհետ ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանը ունենալու է ավելի ցածր կարգավիճակ, քան Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը։