Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայի նահանգապետը վետո է դրել ներգաղթյալներին առնչվող օրինագծի վրա


Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաուն, արխիվ
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաուն, արխիվ
Հայաշատ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը վետո է դրել օրինագծի վրա, որը թույլ էր ներգաղթյալներին տալիս առանց ամերիկյան անձնագրի դատարանում հանդես գալ որպես ատենակալ:

Դեմոկրատ նահանգապետը պատճառաբանել է, թե դա Ամերիկայի քաղաքացիների բացառիկ իրավունքն է:

Ավելի վաղ Բրաունը ստորագրել էր ամերիկյան քաղաքացիություն չունեցող ներգաղթյալների իրավունքները մեծացնող, այդ թվում՝ նրանց որպես փաստաբան աշխատելու, վարորդական իրավունք ստանալու հնարավորություն ընձեռող օրենքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG