Մատչելիության հղումներ

Մուղալյանի և մյուսների խափանման միջոցը չփոխվեց


Արամ Մուղալյանը և մյուս երիտասարդները մնացին կալանավայրում
please wait

No media source currently available

0:00 0:01:37 0:00
Դատարանը երկուշաբթի օրը հերթական անգամ մերժեց խուլիգանության ու ուրիշի գույքը վնասելու հոդվածներով արդեն ավելի քան հինգ ամիս ճաղերի հետևում գտնվող երեք երիտասարդներից երկուսի՝ Արամ Մուղալյանի և Ռոբերտ Փիլոյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։

Դատախազները դեմ էին միջնորդությունը բավարարելուն. դատավորը միջնորդությունը մերժելը հիմնավորեց նրանով, որ երիտասարդները կարող են խուսափել նիստերից։

Իրավիճակը դատարանում այսօր լարված էր. ամբաստանյալներից մեկը՝ Քեմբրիջն ավարտած Արամ Մուղալյանը, տասն օրից ավելի հրաժարվում է հացից։ Նրա ծնողները հույս ունեին, որ հաշվի առնելով վերջերս հայտարարված համաներումը՝ երիտասարդների խափանման միջոցը փոխելու միջնորդությունը կբավարարվի։

Մինչ հարազատներն անհանգստանում էին Մուղալյանի մասին, վատացավ երկրորդ երիտասարդը՝ Արթուր Քլյանը։ Հիշեցնենք, այն օրը, նա երբ տեղեկացել է իրենց ձերբակալելու որոշման մասին, հոգեկան առողջությունը կտրուկ վատացել է, ստացիոնար բուժում է ստացել հիվանդանոցում, սակայն փաստաբանի փոխանցմամբ՝ դեռևս լիովին չի ապաքինվել ու դեղահաբեր է ընդունում։

Երբ հայտարարվեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժելու մասին, Ռոբերտ Փիլոյանի մայրը դուրս եկավ ափերից և նրան հեռացրին դատարանի դահլիճից։

«Եթե Ռոբերտին մի բան պատահի, ո՞վ է պատասխան տալու»,- վրդովված նշում էր փաստաբան Էդուարդ Աղաջանյանը՝ մանրամասնելով, որ Քրեական դատավարության օրենսգիրքը ազատում է դատախազներին պատասխանատվությունից։

Ե՛վ փաստաբան Էդուարդ Աղաջանյանը, և՛ երիտասադների մյուս փաստաբան Մկրտիչ Դավթյանը Արամ Մուղալյանին ու նրա ընկերներին արդեն համարյա 6 ամիս անազատության մեջ պահելը համարում են արդարատատության համակարգի լուրջ թերությունների արդյունք։

«Խափանման միջոցը փոփոխելու հիմնական արգելանքը հանդիսանում է մեղադրող կողմը։ Դատարանը կաշկանդված է դատախազների չհիմնավորված պատճառաբանությամբ»,- ասաց փաստաբան Դավթյանը։

Հիշեցնենք՝ երիտասարդները մեղադրվում են խուլիգանության ու ուրիշի գույքը վնասելու հոդվածներով, մասնավորապես, դեզ այրելու փորձի համար։ Նրանք հերքում են իրենց առաջադրված մեղադրանքը։

Փաստաբաններն ասում են, որ երիտասարդների վրա տարածվելու է համաներում, բայց իրենց նպատակը արդարադատությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG