Մատչելիության հղումներ

Նախագահը ռազմաքաղաքական հարցերով ԱԱԽ նիստ է հրավիրել


Ազգային անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
Ազգային անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Հայաստանի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ:

Ինչպես փոխանցում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ԱԱԽ անդամներն առաջարկություններ են ներկայացրել ՀՀ նախագահին՝ սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG