Վերաքննիչ քրեական դատարանն այսօր չլսեց ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու՝ պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը:
Տիգրան Առաքելյանը անցած տարի 6 տարվա ազատազրկման է դատապարտվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Վերաքննիչ դատարանն այսօր լսում էր 2011 թվականի օգոստոսի 9-ի միջադեպի վերաբերյալ ՀԱԿ ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի բողոքը: Այն պահին, երբ Մուշեղ Շուշանյանը հայտարարեց Առաքելյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխելու միջնորդության մասին, դատավոր Եվա Դարբինյանը, պաշտպանին ընդհատելով, հայտարարեց, որ դատական նիստն ավարտված է և կշարունակվի չորեքշաբթի:
Նշենք, որ Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը 2 տարի կալանավայրում գտնվող ակտիվիստի նկատմամբ կկիրառվի և նա ազատ կարձակվի, եթե Վերաքննիչը առնվազն նույնը թողնի ակտիվիստին 6 տարվա ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի դատարանի վճիռը, բայց եթե պատժաչափը ավելացնի ու սահմանի 6 ու կես տարուց ավելի, նա կշարունակի մնալ կալանավայրում, պարզապես կարող է ազատազրկման ժամկետը կրճատվել։