Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:
Ծննդյան օրվա առթիվ սրտանց շնորհավորելով Պուտինին, Հայաստանի նախագահը, իր ուղերձում, մասնավորապես, ասել է․ - «Կցանկանայի հատուկ նշել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում և ընդգծել մեր միջև ձևավորված անձնական վստահելի հարաբերությունների կարևորությունը, որոնց շնորհիվ երկկողմ գործընկերության օրակարգն առաջընթաց զարգանում է և հարստանում կարևորագույն պայմանավորվածություններով քաղաքական ոլորտում, ինչպես նաև համատեղ ծրագրերով՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար բնագավառներում:
Մեր պետությունների կառուցողական համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ընդգրկուն օրակարգի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների և այլ բազմակողմ ձևաչափերի շրջանակներում ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում ռազմավարական գործընկերության համակողմանի զարգացման համար»:
Սերժ Սարգսյանը նաև վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, համատեղ նախաձեռնությունները հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի՝ «եղբայրական ժողովուրդների բարեկամության սերտացմանը, կծառայեն տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը»: