Քիմիական զենքի միջազգային մասնագետները սկսել են Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման գործընթացը։ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է, որ գործընթացը կշարունակվի առաջիկա օրերին։
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը անցած շաբաթ հատուկ բանաձև էր ընդունել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման և անցումային քաղաքականության հարցերով:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ինդոնեզիայում անցկացվող Ասիական գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են Սիրիական հակամարտության հարցը։ Քերին հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենքի արդեն սկսված ոչնչացումը լավ սկիզբ է: Նա ասել է, որ գնահատում է Բաշար Ասադի այդ քայլը։