«Վիքիկոնֆերանս Երևան 2013»-ը «Վիքիմեդիա հիմնադրամի» և «Վիքիմեդիա Հայաստան»-ի տարեկան կոնֆերանսն է:
«Քննարկում ենք մեր մի տարվա արածը», - ասում է «Վիքիպեդիա»-ի խմբագիր Արման Մուսիկյանը: Նրա խոսքով՝ երկօրյա այս կոնֆերանսի անցկացման նպատակներից է նաև «Վիքիպեդիա»-ի՝ արտերկրի ներկայացուցիչների հետ փորձի փոխանակումը:
«Վիքիկոնֆերանս Երևան 2013»-ը նվիրված է «Վիքիպեդիա»-ում հոդվածներ ավելացնելու եղանակով համացանցում հայերեն ճանաչողական նյութերի տարածմանը:
«Վիքիպեդիա»-ի ֆրանսիական ասոցիացիան» ներկայացնող Բենուա Պրիորը «Վիքիպեդիա»-ում Հայաստանին վերաբերող նյութեր է ավելացնում: Ասում է, որ դրա համար պատճառ ունի՝ կինը ազգությամբ հայ է: Նրա կարծիքով՝ կարևոր չէ, թե որ լեզվով ես գրառումներ անում «Վիքիպեդիա»-ում, կարևորը հոդվածների ավելացումն է:
Բենուան կոնֆերանսին ներկայացել է երկու ծրագրով: Առաջինը վերաբերում է «Վիքիպեդիա»-ի տեխնիկական աջակցմանը, երկրորդը՝ բովանդակությանը:
«Հայաստանում, օրինակ, լուսանկարների ներբեռնման խնդիրներ չկան: Կարելի է առանց թույլտվություն հարցնելու օգտագործել ցանկացած մեկի լուսանկարը: Ֆրանսիայում, մինչդեռ, լուսանկարը կարելի է օգտագործել միայն հեղինակի թույլտվությամբ կամ նրա մահվանից 70 տարի անց․ այս օրենքը խախտողը պատժվում է», - նշեց Բենուան:
Կոնֆերանսի ամերիկացի մասնակից, «Վիքիմեդիա հիմնադրամի» ավագ ծրագրավորող Յուրի Աստրախանի նախագիծը կրում է «Վիքիպեդիա Զիրո» անվանումը: Զիրոյի՝ հայերեն՝ զրոյի բացատրությունը հետևյալն է՝ «Վիքիպեդիա»-ն այն եզակի աղբյուրներից է, որից օգտվելիս գումար չես վճարում: Յուրի Աստրախանի նախագծի նպատակն է համագործակցել կապի ծառայություններ մատուցող ընկերությունների հետ և նրանց համոզել՝ «Վիքիպեդիա»-ի մուտքը բջջային հեռախոսից դարձնել անվճար:
«Բոլորը ունեն բջջային հեռախոսներ, նույնիսկ ձեռք են բերում ամենաժամանակակից սարքավորումները, սակայն շատ երկրներում համացանցի բարձր սակագնի խնդիր կա, օրինակ՝ Աֆրիկայում, Պակիստանում, Հնդկաստանում: Այդ պատճառով ուզում ենք անվճար հանրագիտարանից ստացվող տեղեկությունը նաև անվճար տրամադրել մարդկանց», - նշեց Աստրախանը:
Հայերեն «Վիքիպեդիա»-ի առաջին էջը ստեղծվել է 2005 թվականին: 2006-ից հայերեն «Վիքիպեդիա»-ն կտրուկ զարգացում ապրեց, զգալիորեն աճեց հայերեն հոդվածների քանակը։ Այժմ հայերեն «Վիքիպեդիա»-ն ունի մոտ 100 հազար հոդված: