Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը կրկին բարձրացնում է գազի պայմանագրի հարցը


Արդեն տասը ամիս գազի գնի վերաբերյալ Կառավարությունից պայմանագիր պահանջող Արամ Մանուկյանը (ՀԱԿ) այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց, որ երկու անգամ այդ խնդրի շուրջ խոսել է վարչապետի հետ, բայց հստակ պատասխան չի ստացել` պայմանագիր կա՞, թե՞ ոչ:

Հիշեցնելով, որ հուլիսի 7-ից ուժի մեջ մտել գազի նոր` ավելի բարձր սակագին` պատգամավորը կրկին հարց բարձրացրեց , թե ինչ հիմքով է բարձրացել սակագինը:

«Ո՞նց կարող է դու գազ ստանաս միլիարդ խորանարդ մետրերով, ու պայմանագիր չլինի», - տարակուսեց նա` հնչեցնելով իր մտքերն այդ կապակցությամբ. - «Սերժ Սարգսյանը երևի այնպիսի բաներ է խոստացել, այնպիսի պայմանների առաջ է խեղճացել, որ հնարավոր չէ ուղղակի դա հրապարակել: Դա` մի տարբերակ: Վերսիաներ եմ ասում. գին են որոշել և այդ գնով ապօրինի ժողովրդից վարձ են վերցնում այսքան ժամանակ»:

Ընդդիմադիր պատգամավորը նաև փոխանցեց իր զրույցը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ. երբ վերջինիս ասել է, թե ռուսական կողմից (Պետդումայից) կփորձի ստանալ այդ պայմանագիրը, վարչապետն արձագանքել է. - «Չես կարող»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG