Մատչելիության հղումներ

Ղարաբաղ է այցելել Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսուչը


Միքայել Հարությունյան, արխիվ
Միքայել Հարությունյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցել է Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինության, մասնավորապես՝ Պաշտպանության բանակի մարտունակության եւ մարտական պատրաստվածության հետ կապված հարցերը:

Շաբաթասկզբին Ղարաբաղ էր այցելել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG